▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնողը բողոք չունի․ երեխայի նկատմամբ բռնnւթյուն գnրծադրած դաuտիարակն ազատ կարձակվի

Թարմացված.  Փոքր Վեդիի մանկապարտեզում սանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված դաստիարակը ազատ է արձակվել: Այս մասին ASEKOSE.am-ին հայտնում են ՆԳՆ-ից:

«Ձերբակալման 72 ժամը լրացել է, և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքեր չեն եղել»,-հավելում են ՆԳՆ-ից:

***

Ուրբաթ օրը՝ հուլիսի 26-ին, մեծ աղմուկ բարձրացրեց Փոքր Վերդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գորածդրելու հանգամանքը։ Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր՝ ինչպես է դաստիարակը ծեծում երեխային, քանի որ վերջինս հրաժարվում էր քնել։ 

Նույն օրը ՆԳՆ Ոստիկանությունը հաղորդագրություն  տարածեց, որում նշված էր՝ բռնություն գործադրած դաստիարակը ձերբակալվել է։

Դրանից հետո MediaHub-ը տեղեկացավ, որ դաստիարակին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մարդուն ֆիզիկական ուժեղ ցավ ու հոգեկան տառապանք պատճառել։

Հիշեցնենք նաև, որ դեպքի հաջորդ օրը երեխայի հայրը հրավիրվել էր քննչական՝ որպես տուժողի ներկայացուցիչ հարցաքննվելու։

MediaHub-ի տեղեկություններով՝ երեխայի ծնողները հրաժարվել են բողոք ներկայացնել։ Նրանք նշել են, որ Փոքր Վեդին փոքր համայնք է, բոլորը բոլորին «ճանաչում են, սա էլ դեպք է, պատահել է, ամոթ է բողոք ներկայացնելը»։ Ուստի, քիչ անց, երբ լրանա ձերբակալության 72 ժամը, դաստիարակի խափանման միջոցը կփոխվի, և նա ազատ կարձակվի։

Նշենք նաև, որ MediaHub-ի տեղեկություններով՝ դաստիարակը ընտանիքի մտերիմներից է, և դա կաշկանդում է երեխայի ծնողներին։ Բացի այդ, նրանք նաև զգուշացվել են, որ չպետք է բողոքեն, քանի որ դաստիարակը կապեր ունի Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանի հետ։ 

Մեր աղբյուրները վստահեցնում են՝ ընտանիքն ուզում է, որ դաստիարակը պատիժ կրի, քանի որ հարցը հանրային հնչեղություն է ստացել, և արդեն նաև պատվի հարց է, բայց այս պահին իրենք կաշկանդված են, և հույս ունեն, որ իրավապահները հաշվի կառնեն տեսանյութը, և առանց իրենց բողոքի էլ իրավական հետևանք կլինի։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, MediaHub-ը զրուցել էր երեխայի արյունակից հարազատներից մեկի հետ, որը ևս իր խոսքում նշել էր, որ հիմա իրենք չգիտեն ինչ անել, քանի որ համայնքը փոքր է, վաղը իրար աչքերի մեջ նայելու և բարևելու հարց է առաջանալու։ Բայց և այնպես, նա էլ էր նշել, որ այս ու նմանատիպ հարցերի լուծումն այն կլինի, որ մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրվեն, ու ծնողները հետևեն՝ ինչպես է անցնում երեխաների օրը։

Հեղինակ՝ Նարե Գնունի

Նյութը՝ սկզբնաղբյուրում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին