Երգչուհի Սիրուշոն բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակումներ անում`ցույց տալով իր աշխատանքային օրերն ու ընտանեկան ժամանցը:
Երգչուհին մշտապես աչքի է ընկնում իր յուրօրինակ ապրելաոճով` թե´ որպես կին, թե´ որպես բիզնես լեդի և երգչուհի, և թե´ որպես մայր:
Երգչուհին այս անգամ հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է`ինչպես է կտրում որդու մազերը: Սիրուշոն խոստովանել է, որ իր երեխաների ծնված օրվանից հենց ինքն է զբաղվել նրանց մազերի հարդարմամբ ու կտրվածքով: