▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնվել է Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված 18-ամյա Գևորգ Մարգարյանի որդին

Լույս աշխարհ է եկել Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված 18-ամյա Գևորգ Մարգարյանի որդին:

/filemanager/uploads/2020/12/week-5/Gevorg_zinvor.jpg

Այս մասին հայտնում է Lurer.com-ը, ում հետ զրույցում Գևորգի մորեղբոր աղջիկը՝ Սուսիկ Մարգարյանը, ասել է, որ որոշել են երեխային Տիգրան անվանակոչել․

«Հստակ որոշում չէր եղել, պարզապես, չցանկացանք զոհված հոր անունով կնքել. Տիգրանս (Տիգրան Մեծ) նոր ծնունդ է»:

Երկրորդ Գևորգն է լույս աշխարհ եկել, հարազատների զգացողություններն աննկարագրելի են.

«Երբ Գևս ծնվեց, 6 տարեկան էի, բայց էլի շատ տպավորիչ էին զգացողությունները, ու հիմա անցել է 18 տարի ու նույն էմոցիաները վերապրեցի, հույզերը լրիվ այլ էին, բայց ընդհանուր զգացողությունների մեխը նույնն էր՝ նույն երջանկությունը, դողը. որ գրկեցի Տիգրանին, կարծեցի՝ Գևիս եմ գրկում»,- նշել է Սուսիկը:

Սուսիկի խոսքով՝ ազդեցիկ է եղել Գևորգի մայրիկի հանդիպումը փոքրիկի հետ.

«Գրկեց ու ասաց՝ Գևս է, շատ նման է նրան, ոչ մի տարբերություն չկա, անունը Տիգրան է, բայց մեր Գևորգն է»:

27.02.2002 թվականին ծնվեց Գևորգը։ 27.10.2020 թվականին զոհվեց Գևորգը։ 27.12.2020 թվականին ծնվեց Գևորգի «Տիգրան Մեծը»:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին