▲ Դեպի վեր

Ուրբաթ, 21.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Չոբանյանը հրապարակավ քննադատել է Փաշինյանին ու հեռացվել է Հ1-ից․ նրան կփոխարինի Անիտա Հախվերդյանը

«Հրապարակ»-ը գրում է․ «Հոկտեմբերին գրել էինք,  որ Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Թույլ օղակ» ինտելեկտուալ հեռուստախաղը եթերից զրկվել է` այն դեպքում, երբ Հ1-ի ամենապահանջված ու դիտված հաղորդաշարերից է: Մենք գրել էինք, որ պատճառը եղել է հաղորդավար Բաբկեն Չոբանյանի հանդգնությունը` նա համարձակվել է հրապարակավ քննադատել Նիկոլ Փաշինյանին: Գրառում է արել վարչապետի մասին, սակայն կարճ ժամանակ անց ջնջել, բայց արդեն ուշ է եղել` աչալուրջ ՔՊ-ականները եւ նրանց շեֆը ֆիքսել են անհնազանդությունը եւ գրառումն անելու հաջորդ օրը Բաբկեն Չոբանյանը հեռացվել է Հ1-ից: 

Այսօր տեղեկացանք, որ մեկնարկել է «Թույլ օղակ» հաղորդաշարի երկրորդ եթերաշրջանը: Հանրայինից մեզ հայտնեցին, որ հաղորդումը վարելու է երգահան Անիտա Հախվերդյանը, որը տարիներ շարունակ «Երգի պետական թատրոնին» կից դպրոցում դասավանդում էր հաղորդավարություն առարկան: Անիտա Հախվերդյանը ՀՌՀ անդամ Նունե Հախվերդյանի քույրն է, Արթուր Գրիգորյանի ամենամտերիմներից էր: Նա իր տեսակով բավական ազգայնական է` շատ է սիրում Արցախը, պարբերաբար այցելում էր Արցախ և, մեր տեղեկություններով, չի համակրում օրվա իշխանություններին: Հաղորդումը ցույց կտա, թե որքանով է փոխվել նա այժմ եւ կիսո՞ւմ է արդյոք իր քրոջ հայացքները»:

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին