«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երեկ Տավուշից հասավ Գեղարքունիքի մարզ և շարժվում է դեպի Երևան։ Ճանապարհին Դիլիջանում շարժմանը անեծքներով էին դիմավորում երեք տարեց կանայք։
politik-ն է գրում, նշելով, որ տեսանյութը դիտած տեղաբնակները տեղեկացրեցին, որ շարժման մասնակիցներին անիծող կանայք պատահական մարդիկ չեն եղել։ Նրանցից մեկը եղել է ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի հարազատ հորաքույրը։
Կայքը փորձել է տեղեկատվությունը ճշտել Մարիա Կարապետյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չի ստացվել։