Արմավիր քաղաքում ցուլը հարձակվել էր մարդկանց վրա։ Արդյունքում հինգ մարդ տարբեր աստիճանների վնասվածքներ էինք ստացել։
«Հրապարակն»-է գրում, նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Արմավիրի կենդանիների շուկայում։ Ցուլին մեքենայով տեղափոխելիս են եղել, սակայն կենդանուն հաջողվում է մեքենայից դուրս ցատկել։
Արմավիր ԲԿ-ից մեզ տեղեկացրին, որ հինգ հոգի են տեղափոխվել իրենց բժշկական կենտրոն, որոնցից չորսը ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ։ Մասնավորապես կողերի թեթեւ վնասվածքներ,նրանց ցույց են տվել առաջին բուժօգնություն։ Բոլոր չորս տուժածներն էլ դուրս են գրվել հիվանդանոցից։ Տուժածների մեջ կար նաեւ երեխա,որը քթի ու կոկորդի հատվածում թեթեւ վնասվածք է ստացել,իսկ 34-ամյա մի տղամարդու տեղափոխել են Երեւան`ողի կոտրվածքով,նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Միջադեպը տեղի է ունեցել Արմավիրի քաղաքի շուկային հարակից տարածքներում։ Կայքը տեղեկացավ, որ ցուլը տուժածների վրա հարձակվել է տարբեր փողոցներում` երեք հոգու վնասել է հենց կենդանիների շուկայում,մյուսին երկու փողոց այն կողմ: «Հագուստի աշխարհի» մոտ եւ հինգերորդ տուժածին` հաջորդ փողոցում։ Ցուլը հասցրել է դուրս գալ Մեծամոր տանող ճանապարհ,որտեղ էլ ցուլին սպանել են։