▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Covid-19-ը ստեղծելու և Չինաստանին վաճառելու կեղծ լուրը 1-ամսյա շրջագայությունից հետո հասավ Հայաստան

Նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում աշխարհում վարակի պես տարածվում են դավադրության տեսությունները, իսկ դրանց լավագույն սպասարկուն են սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցները: Մոտ մեկ ամիս առաջ India Today-ը հաղորդել էր, որ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Դոկտոր Չարլզ Լիբերիին ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են «կորոնավիրուս ստեղծելու եւ այն Չինաստանին վաճառելու համար»:

Այս մասին գրում է Armtimes.com-ը:

Տեսանյութն ակտիվորեն տարածվել է եւ տարածվում է «Ֆեյսբուք»-ում, «Թվիթեր»-ում եւ «Վոթսափ»-ում. մարդիկ դա տեղադրում են իրենց էջերում, ուղարկում ընկերներին՝ որպես հաղորդագրություն: Այս լուրը հաղորդել են ԱՄՆ ամենաընթերցվող լրատվամիջոցները: Այսօր արդեն այն հրապարակվել է նաեւ հայաստանյան տիրույթում:

Ինչպես նշում է «Կեղծ լուրերի դեմ պայքարի սենյակը», այս լուրն ապակողմնորոշող է: Դոկտոր Չարլզ Լիբերին, իրոք, ձերբակալվել է 2020 թվականի հունվարին, սակայն ձերբակալության պատճառը լիովին այլ է. ԱՄՆ դաշնային իշխանությունները նրան մեղադրում են ստելու եւ կեղծ (իբր, Չինաստանի կառավարությունից ստացած) հայտարարագրեր ներկայացնելու համար:

Նրա ձերբակալությունը կապ չունի կորոնավիրուսի հետ: Որքան էլ պնդեն «Ֆեյսբուք»-ում բազմահազար լսարաններ ունեցող անձինք, ամերիկյան լրատվամիջոցները, իրենց աղբյուրներին վկայակոչող այս լուրը լրացնողները, այս գիտնականն այլ ոլորտի՝ նանոմասնիկների հետազոտող է, եւ կորոնավիրուսի ստեղծման եւ վաճառքի հետ նրա կապը որեւէ հիմք չունի:

Ընդգծենք կրկին, որ նա չի ձերբակալվել լրտեսության համար, եւ նրա մեղադրանքի մեջ չկա Չինաստան որեւէ էական տեղեկատվություն ուղարկելու կետ:

Դոկտոր Լիբերին ձերբակալվել է 2020 թվականի հունվարին ԱՄՆ դաշնային իշխանությունների կողմից Չինաստանից ստացված ֆինանսական միջոցների մասին «էական կեղծ, մտացածին եւ մոլորեցնող տեղեկություններ հաղորդելու համար»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին