▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Covid-19-ի հետազոտման շարժական լաբորատորիան կգործարկվի այսօրվանից՝ հետազոտելով 99 % ճշտությամբ

Այսօր ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ և երեկ Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն, կատարվել է աշխատանքների պլանավորում, քննարկվել են տեխնիկական հարցեր, հստակեցվել է վերապատրաստվող խմբի կազմը:

/filemanager/uploads/2020/03/week-2/shushan_stepanyan.png

Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր ժամը 14:00-ին Երևանում և պատրաստ կլինի ընդունել առաջին նմուշները` 5 ժամվա ընթացքում ապահովելով 99% ճշգրտություն:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ նշելով, որ նմուշառումը կկատարեն ՀՀ ԶՈւ, իսկ հետազոտությունը ՌԴ ԶՈւ մասնագետները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին