▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չպարզված հանգամանքներում վիրավորված Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է. Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված Զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու ենք Երևան»։

Նշենք, որ վիրավոր զինվորի մասին տեղեկությունն այս գիշեր տարածել են  տարբեր ԶԼՄ-ներ: Արծրուն Հովհաննիսյանն իր դժգոհությունն է հայտնել այս առիթով, ակնարկելով, որ դրանով հայկական կողմը «ջուր է լցնում Բաքվի ջրաղացին»:

Հավելենք, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

Ըստ ՊԲ հաղորդագրության՝ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին