▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չփորձե՛ք մեղադրել քաղաքացիներին. Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է.

«Այս նկարն առավոտից պտտվում է համացանցում: Տեղին ու անտեղին, ով հասնում, այս քաղաքացիներին մեղադրում է: Սա գիտե՞ք զուտ ինչի արդյունք է: Սա տրանսպորտային համակարգի բացակայության արդյունք է: Սա քաղաքային իշխանությունները 1.5 տարի սեփական կաբինետում իմիտացիա անելու արդյունք է:

Չփորձվե՛ք մեղադրել քաղաքացիներին: Մարդիկ ստիպված աշխատանքի են գնում` հաց վաստակելու: Վստահ եմ` Ձեզանից շատ են ուզում տաքսի նստել կամ անձնական մեքենա ունենալ տեղաշարժվելու համար: Նրանք մեղավոր չեն, որ որոշները գործ անելու փոխարեն ծամածռվելով են զբաղվում:

Դե տեղորոշե՛ք` քանի հոգի է մի կետում, հետագայում ով ո՞ւր է գնում և ում հետ հանդիպում: Դե տեղորոշե՛ք:

Հ. Գ. Ասում են` ապրիլմեկյան հումոր է, բայց դռների մոտ կանգնած տղամարդը դիմակով է, հետևաբար մեր օրերի նկար է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին