Չփորձե'ք մեզ մեղադրել, ձեզ համար նահատակներն ընդամենը վիճակագրություն է, անգամ չգիտեք` ինչ է զոհը...
***
«Առավոտյան ժամը 8-ին մեկ մարդու նման պետք է սկսվեն անհնազադության ակցիաները, եթե ուզում եք, որ այս մարդիկ օր առաջ հեռանան: Ոչ թե նայեք իմ դեմքին, սիրելի ժողովուրդ, այլ միմյանց դեմքերին նայենք: Միմյանց պետք է տեսնենք միևնույն խրամատում: Մենք չպետք է թողնենք իրենց` գալու աշխատանքի, որովհետև իրենք աշխատանք չունեն, վաղուց ազատված են այդ գործից: Թե բարոյապես, թե ֆիզիկապես իրենք դադարել են լինել այն պաշտոնյաները, որոնց դուք, իրենց բառերով, վարձել եք, որ ձեզ ծառայեն: Առավոտից բացի Տավուշ և Լոռի տանող ճանապարհներից մնացած բոլոր ճանապարհները փակ պետք է լինեն»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը: |