ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ շտաբի ղեկավար Արմեն Աշոտյանը Դվին հյուրանոցում, քարոզարշավի ժամանակ՝ իր ելույթում անդրադառնում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին՝ հորդորելով հաթաթա չտալ, որովհետեւ վախեցողներ չկան:
«Սիրելի հանրապետականներ, ծանոթ եւ անծանոթ բարեկամներ, ինչքան վառ եք դուք, պայծառ ու գեղեցիկ: ու որոշ մարդկանց լեզուները դեռ պտտվում են, որ մեզ ասեն սեւ: Որտե՞ղ եք Հայաստանում տեսել այսքան պայծառ մարդ, այսքան խելացի մարդ, այսքան բարի մարդ մեկ քաղաքական թիմում, այսքան միամիտ մարդ՝ մեկ քաղաքական թիմում, այսքան աներես մարդ, որ այսքան հարվածներից հետո ոչ միայն չի անհետացել, այլեւ կանգուն է եւ պայքարում է:
Մարդ կա՝ պարբերաբար վատանում է, մատ է թափ տալիս մեզ վրա, հաթաթաներ է տալիս, արմատախիլ անելու կոչեր է անում: Հարգելիս, չփորձես վախեցնել հանրապետականներին, այս մարդիկ վախեցողներ չեն, մեր կուսակցությունը սովետական գուլագից չի վախեցել, մեր կուսակցությունն արցախյան ազատամարտի առաջին օրերից խրամատ փորելուց չի վախեցել, քեզանից էլ չի վախենա»,-ասաց Աշոտյանը:
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում