▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ծրագիր կա ակադեմիական գիտական ինստիտուտների և ԵՊՀ-ի միավորման անվան տակ ջախջախել Գիտությունների ակադեմիան»

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․

«ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՋԱԽՋԱԽՈՒՄ


Դեռևս 2021թ․ վարչապետ կոչեցյալը հայտարարեց բուհերի և գիտական ինստիտուտների ջախջախման մասին։ «Ի պատիվ» իրեն, նա իր «խոստումը», այն է՝ ջախջախել Հայաստանի գիտությունն ու մշակույթը, հետևողականորեն իրականացնում է։ Առաջին հարվածը Բրյուսովի անվան համալսարանինն է։ Արդեն ծրագիր կա ակադեմիական գիտական ինստիտուտների և Պետ․ Համալսարանի միավորման անվան տակ ,ջախջախել Գիտությունների Ակադեմիան։

Նույն ճակատագիրն սպասվում է Պոլիտեխնիկին, Բժշկական համալսարանին, մի խոսքով՝ բոլորին։

Զուգահեռ ջախջախման վտանգի տակ են պետական թատրոնները։

Այսօր բրյուսովցիները բողոքի ցույցեր են անում, սակայն նրանց չեն միանում մյուս բուհերի, ակադեմիայի աշխատակիցները, թատրոնների անձնակազմերը։ Կարծես այն իրենց չի վերաբերում։

Սպասեք, հարգելիներս, շուտով։

Ահա և ձեզ դավաճան-քայքայիչի հաջողության գրավականը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին