▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծրագրից հանվում է 3 առարկա, որոնցից յուրաքանչյուրը սկսվում է «հայ» բառով. Իվետա Տոնոյան

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանին մտահոգում է այն, որ «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքում նախատեսվում է փոփոխության, ըստ որի՝ բուհերում չեն ներառվելու հայոց լեզու, հայոց գրականություն և հայոց պատմություն առարկաները պարտադիր ուսուցվող առարկաների ցանկում։

«Այսօր կան տարբեր պաշտոններ զբաղեցնողներ, որոնք անգամ չգիտեն հայոց եռագույնի գույները ի՞նչ են խորհրդանշում կամ ո՞վ է օրհներգի հեղինակը։ Փոխարենը շատ լավ գիտակցում են, թե որ կոնվենցիայի սիմվոլիկան ինչ է խորհրդանշում։ Չեմ հասկանում բուհերի պարտադիր ուսումնական ծրագրից այս 3 առարկաների դուրս բերումը, երբ ծրագրից հանվում է 3 առարկա, որոնցից յուրաքանչյուրը սկսվում է հայ բառով։ Չեմ կարողանում հասկանալ, թե ո՞րն է այս օրգանական անհանդուրժողականությունը՝ հայկականի հետ կապված»,- ընդգծեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին