▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չվախենաք ընդլայնել հնարավորի սահմանները․ Տիգրան Ավինյանը՝ Պոլիտեխնիկի շրջանավարտներին

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը լուսանկարներ և տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել․

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ճանապարհեցինք 90-րդ հոբելյանական շրջանավարտներին։

Դիպլոմների հանձնման արարողությունը ամենից պատասխանատու և հիշարժան պահերից է կյանքում։ Այն տարիների գիտելիքն ու աշխատանքը ամփոփելու և ամբողջովին նոր փուլ մուտք գործելու խորհրդանիշն է։

Տեխնոլոգիական առաջընթացի մեր ժամանակներում Պոլիտեխնիկի շրջանավարտները՝ իրենց ստացած գիտելիքներով ու հմտություններով, վստահ եմ՝ դառնալու են մեր երկրի լուսավոր և նորարար ապագայի կերտողները։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Պոլիտեխնիկի սիրելի շրջանավարտներին՝ մաղթելով անսպառ եռանդ ու մասնագիտական մեծ առաջընթաց՝ կյանքի այս կարևորագույն շրջափուլում։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին