▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա չի նշանակում, որ խաբել եմ. Արծրուն Հովհաննիսյան

«Ինչո՞ւ ասացիք՝ հաղթելու ենք, եթե չէինք հաղթելու»,- Այսօր՝ փետրվարի 1-ին, Ազգային ժողովում դիմելով Արծրուն Հովհաննիսյանին՝ հարցրին լրագրողները, ինչին ի պատասխան Հովհաննիսյանը նշեց․

«Որովհետև հավատում էի, որ հաղթելու ենք: Եթե ես հավատում էի, որ հաղթելու ենք, դա չի նշանակում, որ ինչ-որ մեկին խաբել եմ: Մինչև վերջին օրը հավատում էի, մինչև Շուշին ընկնելու օրը»,- պատասխանեց նա՝ ավելացնելով, որ ծանր է տանում տեղի ունեցածը:

«Խորհուրդ կտամ մի քիչ սթափ նայել իրավիճակին, հասկանում եմ՝ բոլորս էմոցիաների վրա ենք, հիմա վատ բառապաշարով մեղադրանքները տեղին չեն: Ամեն օր փորձում եմ պատերազմն ուսումնասիրել, ես էլ չեմ կարող մինչև վերջ ինչ-որ բաներ հասկանալ, այդ թվում՝ Շուշիի հետ կապված... Ամբողջ պատերազմի ընթացքում ես տեղեկություններ ստացել եմ բացառապես ՊՆ-ից ու ԳՇ օպերատիվից»,- հավելել է Արծրուն Հովհաննիսյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին