▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա գալիս է նրանից, որ այս երկրում ունենք համար 1 լաչառ. Ռոբերտ Քոչարյան

Դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր  խոսել է  դատախազ Գևորգ Բաղդասարյանի մասին, ով  բղավել էր, երբ իրեն մեղադրեցին Շուշին հանձնելուն մասնակցելու մեջ:

«Ընդհանրապես, տղամարդու կեցվածքի մեջ ինձ համար ամենաանընդունելին էտ լաչառությունն է: Բան եմ ասել, այո, մտածել եմ ասել եմ, կարող էր ընդմիջման ժամանակ մոտենալ, հարցնել, թե ինչու եմ այսպես մտածում, նորմալ կզրուցեինք: Այս ի՞նչ պահվածք է: Իմ ուղեղի մեջ չի տեղավորվում այս աստիճանի պաշտոնյայի այսպիսի պահվածքը: Դա գալիս է նրանից, որ մենք այս երկրում ունենք համար մեկ լաչառ»,-ասաց Քոչարյանը:

Բաղդասարյանն իր հերթին ասաց, որ իր հասցեին վիրավորանք է հնչեցվել, ինքը շատ հանգիստ պարզաբանում է ակնկալել. «Չգիտեմ, թե ինչու պետք է հետո մոտենայի զրուցեի, որ ինձ պատմեին: Ես այդ կապակցությամբ որևէ պարզաբանման կարիք չունեմ: Չի կարող բացատրություն ունենալ ինձ «Շուշի հանձնող» անվանելը»,- ասաց նա:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին