ԱրմԼուրի-ի տաղավարում այս անգամ բլոգեր, դերասանուհի Մագա Հարութունյանն էր։
Հաղորդման սկզբում Մագա Հարությունյանը պատասխանեց այն հարցին, թե ամուսնանալուց հետո իր կյանքում ի՞նչ փոփոխություններ են եղել.
«Փոփոխությունները դեպի լավն են։ Իմ կյանքը միայն դեպի լավն է փոխվել, ոչ մի չէ ասված չկա, որովհետև երկուսս էլ հասկանում ենք, որ եթե չէ պետք է լինի, ինչի՞ պիտի լիներ այս ամեն ինչը։ Երկուսս էլ, փառք Աստծո , հասուն տարիքում ենք ամուսնացել։ Ես եմ երևի ավելի շատ ծանրացել, բայց դա ամուսնության հետ կապ չունի, ուղղակի ժամանակ է անցնում և ամեն ինչին ուրիշ ձև եմ սկսում նայել։ Եթե մարդիկ տարբերություն են զգում մինչ ամուսնություն Մագա ու ամուսնությունից հետո, ապա դա ինձանից է, ոչ թե Սուրենից ու իր ներկայությունից»։
Շատ են քննարկում այն փաստը,որ մինչև ամուսնություն Մագան շատ տարբերվող, համարձակ և սկանդալային կերպար էր։ Հանդես էր գալիս տարբեր գույնի մազերով ,անգամ սափրեց գլուխը, իսկ հիմա ներկայանում է ավելի հանգիստ, ավելի համեստ կերպարով։ Ինչպես՞ է բացատրում փոփոխությունը նա.
«Հիմա սկսել եմ տենց սիրել։ Անգամ ինձ դուր է գալիս առանց շպարի լինելը։ Միշտ ասել եմ, եթե մարդ սիրում է շպարվել կամ վիրահատած քթով, դա պետք է արվի։Հիմա ես ավելի հանդարտվել եմ։ Համարձակ հագուստներ հագնում եմ, իմ կոնտենտն այդպիսինն է ,բայց միգուցե առաջվա նման ամեն օր չկան այդ փոստերը. դա իմ ժամանակից է։ Երևի ուղակի չեմ հասցնում։ Մազերիս հետ կապված` ինչ սափրել եմ, չեմ ներկել, թողում եմ տենց երկարի, մեկ-մեկ չափին եմ կպնում, բայց նույնիսկ սպիտակներից չեմ նեղվում։ Սուրենն ասում է` գույն մտածելու ժամանակն է Մագա, ասում եմ չեմ նեղվում։Երևի դեռ 27 եմ դրա համար է հաճելի, բայց չեմ ասի, որ ինքս իմ հետ ներդաշնակ եմ։ Ընթացք է, ասես անընդհատ ինքս ինձ հետ թուր ու թվանքի մեջ եմ, բայց կարծում եմ կանցնի: Սուրենն ինձ միշտ է աջակցում։ Մեկ-մեկ իր աջակցությունը չափից դուրս շատ է, որովհետև ամեն դեպքում ինքն ինձանից 12տարի ավել ճանապարհ է անցել և ամեն դեպքում նա գիտի`երբ ինչ է լինում և եթե ես նույնիսկ չեմ հասկանում,թե ինչ է կատարվում ինձ հետ, նա գիտի։ Ես գոհ եմ շատ Սուրենից՝ և՛ իրենից, և՛ իր աջակցությունից, և՛ ըմբռնումով մոտենալուց»։
Լինելով պահանջված բլոգեր և դերասանուհի` նշել է, որ ամեն մեկի խելքի բանը չէ իրենից գովազդ պահանջելը.
«Ոչ թե ամեն մեկի խելքի ,այլ ՝ գրպանի բանը չէ։ Ես նույն Մագան եմ Հարությունյան, և ոչինչ չի փոխվել։ Ինչ վերաբերվում է գովազդին` արժեքները եթե չբարձրանան, չեն իջնում։ Մի քիչ կոպիտ կասեմ` դա իմ պրինցիպներից է և զադնի երբեք չեմ դնի։ Ստատիստիկան ցույց է տվել ,թող կոպիտ չհնչի, երբեք ես իմ արածից շատ չեմ ուզում։ Ես ուզում եմ այնքան,ինչքան որ կարող եմ տալ։ Ես չեմ խնդրում ու չեմ էլ նեղանում ոչ մեկից , որ ինձ չեն վճարում այնքան, ինչքան ես եմ ուզում։ Ով հստակ ուզում է Մագա Հարությունյան, իրեն այնքան մեկ է`ինչքան է վճարելու։ Շատ եմ նշել ինչ գնի մասին է խոսքը։ Մեկ րիլը սկսում է մեկ միլիոն դրամից»։
Հաղորդման ընդացքում անդրադարձ եղավ մի զավեշտալի դեպքի, երբ Տիգրան Արզաքանցյանը Մագա հարությունյանին անվանել էր «տկլոր անդաստիարակ», որը շատ քննարկվեց և շատ հումորային տեսանյութերի առիթ դարձավ: Որևէ կապ կա կամ որտեղից՞ էր ճանաչում Մագան Արզաքանցյանին.
«Հաղորդման ընթացքում երբ հնչեց «տկլոր անդաստիարակ » բառակապակցությունը, բացարձակ կապ չի ունեցել Տիգրան Արզաքանցյանի հետ։ Այդ զանգը նրան չի արվել, դա իմ լավ ընկերներից մեկը դերասան՝ Մկրտիչ Քյաբաբչյանն է եղել։Դրանից հետո եմ ճանաչել Տիգրան Արզաքանցյանին։ Մինչ այդ ծանոթ եմ եղել նրա կնոջ հետ, բայց մտերիմ հարաբերություններ չունեի։ Պարոն Արզաքանցյանը շատ հումորով է վերաբերվել դրան։ Մի անգամ իվենթի ժամանակ հանդիպեցինք: Ես մտածում էի` նա ինձ չի ճանաչի։ Այդ օրը Արզաքանցյանը ասեց` դու այն տեսանյութի աղջիկն ես չէ՞,ասեցի `հա և եթե հնարավոր է էլի նման տեսանյութ հրապարակենք. արեցինք։ Դրա հաջորդ օրը Արզաքանցյանը զանգեց Սուրենին ու ասեց`քո ընկերուհին կայծակ ա, էս ինչ՞ ա արել ,սաղ ինտերնետը գմփումա»,- նշեց Մագան:
Աղբյուրն՝ այստեղ