▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա սելֆի չի․․․․Օգտատերն արձագանքում է Ավինյանին

«Սոցցանցերում տեղեկություններ են տարածվել հրապարակի վերևի հուշարձանի հետ կապված. ասում են՝ աշխատանքը բավարար որակով չեք արել. այդպե՞ս է, թե՞ ոչ»,- դիմելով՝ շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանին՝ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

«Որոշակի հատված ծավալաթերթում շինարարության մեջ ներառված չի եղել, դրա համար մրցույթ ենք հայտարարել. շահող կազմակերպություն կա, որն այս պահին իրականացնում է Արամ Մանուկյանի արձանի շուրջ գտնվող հատվածի վերանորոգման աշխատանքները: Մանիպուլյացիա է, որ իբր մեր կատարած աշխատանքը որակով չի եղել, որովհետև էդ հատվածում երբեք շինաշխատանք չի ձեռնարկվել»,- ասաց Գրիգորյանը:

«Մի բան առաջարկեմ ապագայի համար. երբ ինչ-որ տեղ անում ենք շինբարեկարգման աշխատանքներ, տեղեր չթողնենք, որոնք ներառված չեն նախագծում. եթե անում ենք, ամբողջական անենք: Թե չէ՝ ամեն մի տենց տեղում առիթ ենք ստեղծում մարդկանց՝ գնալու, սելֆիներ անելու ջարդված քարերի հետ, որոնք նախագծում ներառված չեն եղել»,- եզրափակեց փոխքաղաքապետ Ավինյանը:

Հիշեցնենք, որ օգտատեր Էդուարդ Հայրումյանը լուսանկարներ էր տարածել՝ կից գրառմամբ. «Հիշո՞ւմ եք մի քանի ամիս առաջ հիմնանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանի վերևի հատվածը, որը նաև մշակութային արժեք է հանդիսանում։ Հիշեց՞իք։
Իսկ հիշո՞ւմ եք, որ Երևանի քաղաքապետարանն առաջարկում էր, որ գանք, հիանանք: Կարաք չհասնեք ստեղ, էս լուսանկարներով հիացեք։
Բոլոր լուսանկարներն արված են կես ժամ առաջ։
Հ.Գ. Քիչ առաջ զբոսնում էի Հանրապետության Հրապարակի շուրջը, միակ զգացումը, որ մոտս կա՝ դա ամոթի զգացումն է»։

Ի դեպ, արձագանքելով Տիգրան Ավինյանին, Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Շնորհակալություն թեմային անդրադառնալու համար։ Նախագծերի մեջ ամբողջական տարածքների ներգրավման մասին հանձնարարականը շատ ճիշտ է, բայց դրա ճիշտ կատարելն ու դրան հետևելն ավելի կարևոր է, որին պետք է միշտ ուշադիր լինել։

Ինչ վերաբերում է Խորեն Գրիգորյանի ասածին՝ նախ շինարարությունից հետո հենց այդ մասում կար էն նույն ծեփամածիկի հետքերը, ինչ մյուս մասերում։ 2-րդ՝ ո՞վ կպատկերացներ, որ ինչ որ մեկի մտքով անցելա ամբողջ աստիճանները ներառել նախագծի մեջ, բացի Արամ Մանուկյանի կողքի աստիճաններից, որոնք նույն մշակութային համալիրի մասն են և նույնքան վնասված էին, ինչ կողքինները։

3-րդ՝ Ձեր հարցին Խորեն Գրիգորյանն այդպես էլ չպատասխանեց՝ նախագծով ավարտված, արդեն իսկ կատարված շին աշխատանքներից ինքը գոհա թե՞ չէ։ ԵՎ արդյո՞ք քաղաքացիների (էս դեպքում իմ) մտահոգություններն այն մասին, որ աշխատանքները որակով չեն կատարվել տեղին են, թե՞ մանիպուլյացիա է։

Եթե տեսանյութի վերջին մասից պարզ չի իմ մտահոգությունների պատճառը, ապա ես պատրաստ եմ ցանկացած ժամանակ միասին այցելել վերանորոգված հատվածը և տեղում ցույց տալ։

Հ.Գ. Հա մեկ էլ մի բան, եթե լուսանկարի մեջ մարդու 2 ձեռքերը հեռվից երևում են, ապա դա սելֆի չի։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին