|
Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հասկանում եմ, որ ցանկանում եք օբյեկտիվ երևալ կամ պաշտպանել մեկին, բայց հիմնավորել, որ Շուռնուխն ադրբեջանական գյուղ է ու պատմականորեն իրենցն է, ամենաքիչը պետությունից, նրա անվտանգությունից պատկերացում չունենալ է։ Ու դա ասում եք էն ֆոնին, երբ Ադրբեջանի ղեկավարությունը խոսում է Երևանը, Սևանը, Զանգեզուրն իրենցը լինելու մասին։ Նմանատիպ անտրամաբանական գրառումներով ավելի եք խորացնում երկրում ստեղծված ճգնաժամը, լռելն ավելի արդար է։ Դադարեցրե՛ք այդ հակահայկական դիսկուրսը»։ |



