Թուրքական «TRT» հեռուստաընկերության ինտերնետային կայքում տեղադրված Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մասին տեսահոլովակում սխալմամբ կիրառվել է չերքեզների պատրաստած հակաօլիմպիական լոգոն: Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Չերքեզները բոյկոտում են 22-րդ օլիմպիական խաղերը Սոչիում անցկացնելը` նշելով, որ 1864 թվականին Սոչիում «չերքեզների դեմ Ցեղասպանություն» է իրականացվել:
Վերոնշյալ լոգոյում պատկերված է դահուկորդ, որը սահում է արյան վրայով: