Թարմացում․ Երեկ գիշերվանից հետապնդումներ են սկսվել Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ։ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպս Սարոյանը տարբեր միջոցներով փորձում է սպառնալ այն քահանաներին, ովքեր չեն միացել հակաեկեղեցական արշավին ու իրենց առաջնորդ են ընդունում Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին, ում Վեհափառ Հայրապետը նշանակել է թեմի առաջնորդական տեղապահ։
Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Հակոբյանն Այսօր.am-ի հետ զրույցում հաստատեց, որ իրեն հանդիպել են, փորձել են ճնշումներ գործադրել։
«Մենք եկեղեցական կարգն ենք պահում, անձեր չենք պահում։ Ասել ենք՝ մեր նշանակումը եկեղեցական կարգով է եղել ու փոփոխություն կարող է լինել միայն եկեղեցական կարգով»,- նշեց Տեր Հայրը։
Տեր Հարությունը հերքեց այն լուրերը, թե, իբր, այդ հանդիպումից հետո ինքը մեկուսացել է, կապի դուրս չի գալիս և այլն։
Տեր Հայրը պնդեց՝ Մասյացոտնի թեմի հոգևորականներն անսասան են, վստահաբար, այդպես էլ շարունակվելու է։
«Ճնշումներ են, մարդկային առումով, գուցե, մի պահ տկարանան, բայց Տիրոջ սուրբ հոգին յուրաքանչյուրիս առաջնորդելու է ու մեր հարցում նաև ճշմարտություն է բացելու»,- նշեց Տեր Հարությունը։
Հարցին՝ Գևորգ Սարոյանի հետ հանդիպման որևէ ձևաչափ քննարկելի՞ է հոգևորականաց դասի համար՝ Տեր Հարությունն արձագանքեց, որ Գևորգ Սրբազանը դեռ Հայ առաքելական սուրբ եկեղեցու եպիսկոպոս է, որը պաշտոն չունի։
«Վեհափառից պաշտոն չի ստացել ըստ եկեղեցական կարգի։ Մեր պատասխանն է՝ եթե անելու եք բան, գնացեք, հանգիստ արեք։ Ինչ անելու են, թող անեն, մենք խնդիր չունենք»,- հավելեց Տեր Հարությունը։
***
|
Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գևորգ սրբազանը դաժանորեն ԳՈՐԾԻ է անցել. սպառնում է` իր կողմն անցնել կամ լքեն եկեղեցին: Մայր Աթոռը դեռ չի վերանշանակել սույն ՏԻՐԱԴԱՎԻՆ որպես թեմակալ , բայց նիկոլական դարձած համառ եպիսկոպոսը իր համար կանաչ լույս վառած դատարանի անհասկանալի վճռով ` անցել է տոտալ տեռորի Առաջին ատական , ըստ իմ աղբյուրի, սկսվել է հենց Դավալու գյուղից Արարատ գյուղի եկեղեցու քահանային շատ կոշտ երկընտրանքի առաջ են կանգնեցրել, եւ նա երեկվանից անհետացել է հեռախոսազանգերի չի պատասխանում , անջատած է համարը Պահանջել են լքել Եկեղեցին , ինքն հակառակվել է` պատճառաբանելով, որ նշանակված է ծառայության Մայր աթոռից եւ իր նորանշանակ վերադասը պիտի առնվազն իրեն ասի` ինչ անել Առաջարկել են ընդունի Գեւորգ սրբազանի թեմակա լինելու փաստը ու դատարանի որոշում են դեմ տվել Հրաժարվել է քահանան Սկսել են ինչ որ բառակույտով հոգեբանորեն ազդել վրան , քահանան մեկուսացել է երեկվանից Ի դեպ մինչեւ երեկո հույս ունենամ կհանդիպեմ անձամբ եւ ամբողջ տեղեկատվությունը կպարզեմ հենց իրենից , ով է մոտեցել եւ ինչ է առաջարկել , ինչ իրավունքով Հաջորդիվ եւս Արարատի ու Արտաշատի մի քանի քահանաներ են հայտնվել ՏԻՄ-ից բանագնացների թիրախում Ընդ որում նրանցից ոմանց ճամփան են կտրել մեքենայով ու բարի ժպիտով բանակցել, ոմաՆց դեպքում հենց եկեղեցում կամ այլ տարածքներում , ընդհուպ վարչական շենքեր հանդիպման են հրավիրել, որպեսզի տիրադավ Գեւորգ սրբազանի իշխանությունը թեմում պարտադրեն Այլապես, ասել են, կազատվես ծառայությունից Տեռորի համար կանաչ լույս է վառել իշխանությունը Տիրադավին` դատարանի որոշումով Էդպես է ստացվում Ըստ աղբյուրների` քահանաներին պատխոդները արել են հետեւյալ ձեւերով 1 Հորդորով 2 առաջարկով` սիրուն փաթեթավորված 3 քողարկված սպառնալիքնե` վկայակոչելով դատարանի որոշումը ճնշման նուրբ եւ ոմանց կտրուկ ձեւերին քահանաները հիմնականում կոշտ են արձագանքել` հիշեցնելով բանագնաց չինովնիկներին եւ խարոշի տղերքին, որ Մայր Աթոռը վերանայված որոշում դեռ չունի Բայց.. համառ է տիրադավը, հատկապես Վեդու քահանային այցելել են Վեդու համայնքապետարանի մեքենաներով արդեն իսկ յուրային քահանյով, ով պաչել է Նիկոլի խաչը ու կողմ է նրա հակաեկեղեցական արշավին առայժմ պասիվ վիճակում է Մասյացոտն թեմում ընդգրկված Մասիսի եկեղեցիների սպասավորների վիճակը Նրանց դեռ չեն համարձակվում մոտենալ Նշեմ նաև՝ քահանաներին մոտեցողները ներկայանում են հենց իր անունից կամ իրենց դիրքավորում են իբրև «ԵԿԵՂԵՑՈՒՆ ՄՈՏ ԿԱՆԳՆԱԾ ԹԱՍԻԲՈՎ Տղերք»: Դիտեք նաև՝ |


