▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դալիթայի «Կանչ»-ը

Տեղեկացրել էինք, որ ապրիլի 21-ից Երևանի բոլոր կինոթատրոններում էկրան կբարձրանա «Կանչ» գեղարվեստական ֆիլմը, որի համանուն սաունդթրեքի հիման վրա  նկարահանվել է տեսահոլովակ՝ երգչուհի Դալիթայի մասնակցությամբ: Տեսահոլովակն արդեն պատրաստ է և երգչուհին այն հանձնել է հանդիսատեսի դատին:

Հիշեցնենք, որ  Դալիթան նկարահանվել էր նաև «Կանչ» գեղարվեստական ֆիլմը արտադրող ընկերության՝ Avagyan production-ի   նախորդ՝ «Ճամբարում» ֆիլմում:

Ավելացնենք, որ  «Կանչ» տեսահոլովակի նկարահանումները ընթացել են Մեգերյան Կարպետ Գորգերի գործարանում ու Թատրոնի և Կինոյի Պետական ինստիտուտի Ուսումնական թատրոնում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին