▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանիել Իոաննիսյանը առաջարկում է հայկական զորք ուղարկել Սիրիայի հյուսիս

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ես Սիրիա զորք ուղարկելուն դեմ եմ եղել։ Բայց այժմ հասունացել է պահը Սիրիայի հյուսիս կոնտինհենտ ուղարկելու հարցը լրջորեն քննարկելու համար։

Եթե մենք ծանրակշիռ պետություն դառնալու ճանապարհն ենք բռնել, ապա չենք կարող անմասն մնալ տարածաշրջանային պրոցեսներից։ Առավելևս, երբ պարզ է, թե կոնֆլիկտում ով է մեր դաշնակիցը, իսկ ով՝ հակառակորդը։

Ավելին ասեմ. Սա նաև լավ հնարավորություն է, որ մեր զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ ոչ մեր տարածքում մարտական գործողության փորձ ձեռք բերեն։

Այո, դա շատ թանկ է (բոլոր առումներով), այո, կան շատ ռիսկեր։ Դրա համար ասում եմ քննարկել, ծանրութեթև անել, և նոր, միգուցե, ուղարկել։

Հ.Գ. Եվ սրա տակ պարտադիր չի հասկանալ մի քանի հազարանոց զորք։ Դա կարա լինի, ասենք, ռազմական կոնսուլտանտների կամ որոշ ստորաբաժանումների մի փոքր քանակ։

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերը կտրուկ են արձագանքել Դանիել Իոաննիսյանի այս գրառմանը։ 

«Դանիել Իոաննիսյանը առաջարկում ա Սիրիայի հյուսիս զորք ուղարկել։ Ես առաջարկում եմ ուղարկել Դանիել Իոաննիսյանին»,-գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան։

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանն էլ գրել է․ 

«Ինձ շատ հետաքրքիր ա,ոնց ա արևմտյան գրանտ ստացող Դանիել Իոննիսյանը քննարկում Սիրիա հայկական կոնտինՀենտ ուղարկելու հարցը։
Առաջին ,Իոննիսյանը թող իմանա ,որ գրվում ա կոնտինԳենտ բոլոր դեպքերում
Երկրորդ , դեսպանատունը թող իմանա, կոտորվեցի ասելով ,արևմտյան փողերով մի սնեք ԿԳԲ ի պրոպագանդան»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին