▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դարոինկ»-ի մենեջերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ նա շփում է ունեցել խանութների հետ

«Դարոինկ» քաղցրավենիք արտադրող ձեռնարկությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք է արձանագրվել:

«Ա1+»-ն է գրում և նշում, որ տեղեկատվությունը հաստատել է ընկերության տնօրեն Կարապետ Աֆրիկյանը:

Վարակված անձը ընկերության մենեջերն է, ով հիմնականում շփում է ունեցել խանութների հետ, արտադրության հետ շփում չի ունեցել,-ասել է Աֆրիկյանը:

Աշխատակիցը հիվանդանոց է դիմել մարտի 29-ին, վարակվածության փաստը հաստատվել է ապրիլի մեկին,-հայտնեց նա:

«Արտադրամասը ամեն օր 4-5 անգամ ախտահանվում է, մաքրվում է, աշխատողները օրը մի քանի անգամ ջերմաչափվում են»,-ասել է տնօրենը՝ բացառելով, որ արտադրամասում հնարավոր է այլ դեպքեր արձանագրվեն:

«Աշխատակիցներից որևէ մեկը  վարակված անձի հետ չի շփվել»,-վստահեցրել է Աֆրիկյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին