▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դասալիքն իրենք են իրենց կյանքով. Արթուր Վանեցյան

Այսօր «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառանալով ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանի հայտարարություններին.

«Չեմ ուզում առհասարակ էդ թեմայով խոսել, որովհետև էն, ինչ-որ արել ենք ռազմի դաշտում, էդ գնահատականները տրվել են ՊՆ հրամանատարության կողմից, տեսել են իրականում պատերազմում մասնակցած մարդիկ»:

Դասալքության վերաբերյալ Քյարամյանի հայտարարությանը վերաբերյալ Վանեցյանն ասաց.

«Դասալիքն իրենք են՝ իրենց կյանքով, իրենք փախել են ամեն ինչից, իրենք պարտվել են այս պատերազմում, իրենց պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի արցախյան հատվածի 75 տոկոսը, ունենք 5000-ից ավելի զոհեր, 10.000 վիրավորներ, անհետ կորածներ, գերիներ, խարխլված անվտանգային համակարգ, խայտառակ իրավիճակ: Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն, ինձ հարց ուղղեցին, ասացին՝ ինչպե՞ս եք գնահատում։ Ես ասացի՝ «նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է»։ Ցավոք սրտի, այդ կանխատեսումս իրականություն դարձավ»,- ասաց Վանեցյանը։

Նրա խոսքով՝ ռազմի դաշտում, երբ պատահաբար հանդիպել է Քյարամյանին, առաջարկել է բոլոր տարաձայնությունները մի կողմ թողնել և լծվել հայրենիքի պաշտպանության գործին։ Վանեցյանի խոսքով՝ եթե Քյարամյանն իրենց այս պայմանավորվածությունը խախտում է իր կամքով, ապա «դա տղամարդուն վայել չէ»։



 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին