Դատապարտու՞մ եք Փաշինյանի բառապաշարը․ Հարց՝ Ալեն Սիմոնյանին
«Իրենք քաղաքական դիակ են, ասեմ ավելին՝ նախկին նախագահ էլ չեն, նրանք չեն ընտրվել ՀՀ նախագահ, չընտրված եռյակն են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Անդրադառնալով նախագահների գրասենյակների արձագանքներին՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, Սիմոնյանն ասաց, որ անգամ նրանց խմբակցությունները չեն կարողանում բովանդակային զրույց վարի․ «Ռոբերտ Քոչարյանը կարողանալու է Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ իրականության մեջ բովանդակային բանավիճե՞լ, թե՞ Սերժ Սարգսյանն է կարողանալու, կամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը․․․ Սաղին լավ ճանաչում ենք էլի»,-հավելեց նա։ |
***
«Գյումրիում որոշ թեկնածուներ ճնշում են ընտրողներին, կարծում են, թե հին ձևերը նորից անցնելու են։ Այդ մարդկանց ամբողջ հաշվարկը նրա մեջ է, որ գյումրեցիները վախի մթնոլորտից կամ ինչ-որ խուժանական, գողական բաներից ելնելով՝ չեն գնալու քվեարկեն, բայց ես վստահ եմ՝ գյումրեցին իրենց պատասխանը տալու է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Անդրադառնալով Գյումրիում ուժայինների գործողություններին և հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ երբ ՔՊ-ի թեկնածուն է շեբենապատում փողոցները, ընտրակաշառք չէ, իսկ երբ ընդդիմադիր թեկնածուն է դաանում, ընկալվում է որպես ընտրակաշառք է, Սիմոնյանը պատասխանեց․ «Եթե նման փաստ կա, երկուսն էլ համարվում է ընտրակաշառք, երկուսն էլ պետք է պատժվեն՝ ով ուզում է լինի: Չեն կարող երկակի ստանդարտներ լինեն»։ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ ՔՊ-ն Գյումրիում չի պարտվելու․ «Չեմ կարծում, թե մենք պարտվելու ենք, մենք հաղթելու ենք, հաղթելու է գյումրեցին, չեմ կարծում, որ գյումրեցին այսօր կուրացել է ու չի տեսնում, թե ովքեր են մի կողմում, ովքեր՝ մյուս կողմում»,- հայտարարեց նա: |