▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանը մերժեց արտոնել Ռոբերտ Քոչարյանի մեկնումն արտերկիր․ «Հայաստան» դաշինք

Հայաստան դաշինքը հայտարարություն է տարածել․

«Ինչպես հայտնի է, ՌԴ իշխող կուսակցությունը՝ «Եդինայա Ռոսիան», շուրջ մեկ շաբաթ առաջ Մոսկվա այցելելու հրավեր էր ուղարկել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Ակնկալվում էր, որ սեպտեմբերի 19-ին մեկնարկող այցի ընթացքում ռուսական կողմի հետ կքննարկվեին ոչ միայն միջկուսակցական համագործակցության, այլև լայն շրջանակի այլ հարցեր։ Սակայն ՀՀ առաջին ատյանի դատարանը մերժեց արտոնել Ռոբերտ Քոչարյանի մեկնումն արտերկիր։ Մենք պարտադրված ենք չեղարկել այցը։ Դատարանի կողմից մերժման որևէ իրավական պատճառ չկար, քանի որ նախագահ Քոչարյանն արդեն մի քանի անգամ մեկնել է Մոսկվա, և դատարանը որևէ խնդիր չի արձանագրել։ Ականատեսն ենք դատարանի վրա իշխանության հերթական ճնշման, ինչն ուղղված է «Հայաստան» դաշինքի քաղաքական գործունեության սահմանափակմանը։
Տեղի ունեցողը, գնահատում ենք որպես իշխանության նեղ անձնական քինախնդրության հերթական դրսևորում և պետական մտածելակերպի կատարյալ բացակայության նոր ապացույց»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին