Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «7650000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել «Սիվիլնեթ»-ին դատի տալու 150000 դրամ պետտուրքի գումարը, ինչի արդյունքում դատարանը մերժել է գործը վարույթ ընդունելը։ Ընդ որում, ասում էր եկամուտներիս հայտարարագիրը նայեք՝ կհասկանաք, թե որտեղից եմ հատուցելու։ Փաստորեն, սկանդալից հետո 7650000 դրամ վճարելու հնարավորություն ունի, բայց սեփական համբավը պաշտպանելու համար լրատվամիջոցին դատի տալիս՝ դատարանին միջնորդում է` պետտուրքն իրենից չգանձել, քանի որ իր հնարավորությունները սահմանափակ են։ Ուղղակի անհարմար է։ Ընդ որում, լրատվամիջոցի հրապարակումն ուղիղ կոռուպցիոն վերագրումներ էր պարունակում իր հասցեին։ *** |
Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյան ֆեյսբուքյան գրառումը. «Լկտիության նոր մակարդակն այն է, երբ Երևանի քաղաքապետը դիմում է դատարանին, թե 150.000 դրամ պետական տուրքը բավական մեծ գումար է, և այն վճարելու դեպքում էական անհարմարություն կպատճառվի իրեն ու ընտանիքին։ Սա նույն քաղաքապետն է, ով կարմիր գծերի տարեկան վճարը սահմանեց 160.000 դրամ, թանկացրեց հանրային տրանսպորտի ու աղբահանության վճարները՝ անհարմարություն պատճառելով տասնյակ հազարավոր ընտանիքների: Եթե դու 150.000 դրամ չունես, բա մյուսներն ի՞նչ ասեն»: |
«Դատարանին միջնորդում է` պետտուրքն իրենից չգանձել, հնարավորությունները սահմանափակ են»․ Մանուկ Սուքիասյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet