▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ ԲԴԽ հայտարարությունը Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը Գլխավոր դատախազությունն ուղարկվել է Ոստիկանության 6-րդ վարչություն:

Այս մասին տեղեկացրել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը՝ նշելով, որ ուղարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:

Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրելով վերջին օրերին դատավոր Աննա Դանիբեկյանի անձի շուրջ որոշ լրատվամիջոցներում եւ համացանցում տեղ գտած մի շարք հրապարակումները, մասնավորապես՝ ս.թ. ապրիլի 9-ին «Հայելի ակումբի» կողմից հրապարակված «Աննա Դանիբեկյանը պետպատվերով ենթարկվել է քթի վիրահատության» եւ ապրիլի 13-ին «5-րդ ալիքի» կողմից հրապարակված ««Կարճ ասած»՝ Սեւակ Հակոբյանի հետ» տեսանյութերը , արձանագրել է, որ դրանցում բանախոսները թույլ են տվել ոչ միայն բարոյականության տեսանկյունից անընդունելի արտահայտություններ, ինչն ինքնին դատապարտելի է, այլ նաեւ հրապարակել են օրենքով պաշտպանված տեղեկություններ /բժշկական գաղտնիք պարունակող, անձնական կյանքին վերաբերող/, ինչի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հրավիրել է  ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը՝ օրենքով սահմանված կարգով դրանց քրեաիրավական գնահատական տալու համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին