Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Գոռ Խանզադյանը մանրամասներ է ներկայացրել Ծաղկաձորի խաղատանը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որի շրջանակում ներգրավված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։
Նա հայտնել է, որ Ծառուկյանի որդին թիկնապահներին դրդել է հափշտակել խաղատան տեսախցիկների ձայնագրությունը, հայտնում է «Լուրերը»։
Նա նշել է, որ դեպքի օրը Նվեր Ծառուկյանն իր անվտանգության աշխատակիցների հետ գնացել է նշված խաղատուն, կատարել խաղադրույքներ, որից հետո վիճաբանել է խաղատան աշխատակիցների հետ, վնասել գույքը, այնուհետ կայանատեղիում և բակային հատվածում արձակել է մի քանի կրակոց և հեռացել:
Քննությունը շարունակվում է, և իրավապահ մարմինները շարունակում են ուսումնասիրել գործի հանգամանքները։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Նվեր Ծառուկյանի միջազգային հետախուզում է հայտարարվել։