▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ նա բուժում է ստանում

ՀՀ գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս տեղեկությունը հաստատում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Ներկայումս դատախազը բուժում է ստանում, վիճակը լավ է:

Դատախազի հետ կոնտակտ ունեցող անձանց շրջանակը պարզվել է։

«Ընտանիքի անդամները մեկուսացվել են։ Այն գործընկերները, որոնք իր հետ շփում են ունեցել, ինքնամեկուսացվել են, բայց նրանց մոտ այդ հիվանդության համապատասխան պատկեր ունենալու վերաբերյալ տվյալներ դեռ չունենք։ Եթե լինեն, իհարկե, թեստավորում կանցնեն»,- հայտնում են հանրային կապերի բաժնից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին