▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանցի սահմանախախտի ազատ արձակման և Ադրբեջանի արձագանքի մասին

 

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Էլնուր Հուսեյնզադեի անհատական օրինակը Ադրբեջանի  մեծ աշխարհաքաղաքականության ներքո

Մի քանի օր առաջ ազատ է արձակվել #Ադրբեջան/ի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեն, ով երկու տարի առաջ ապօրինի հատել էր Արցախի սահմանը: Իհարկե, դա միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից, բայց նման քայլն առաջին հերթին օրենքի պահանջ էր, քանի որ իր պատիժը կրելուց հետո ցանկացած անձ՝ անկախ ազգությունից, կրոնից եւ քաղաքական աշխարհայացքներից, պետք է ազատ արձակվի: 

Բացի դրանից, այսպիսի մոտեցումը համահունչ է նաեւ հայոց ազգային արժեհամակարգին եւ աշխարհայացքին: Մեր ժողովուրդը հայրենասեր է, բայց երբեւիցե #նացիստ կամ #ֆաշիստ չի եղել, գաղափարներ, որոնք հանդիսանում են Ադրբեջանի պետականաշինության հիմքը:

Իսկ ինչպիսի՞նն էր Ադրբեջանի պատասխանը: Այն ամբողջովին կանխատեսելի էր: #Բաքու/ն միջազգային հետախուզում հայտարարեց նրա նկատմամբ: Ի՞նչն էր պատճառը: 

1. Նախեւառաջ այդ անձը ի սկզբանե չի ցանկացել վերադառնալ Ադրբեջան՝ չտեսնելով այնտեղ որեւէ հեռանկար իր ապագայի համար:
2. Անուն-ազգանունից երեւում է, որ Էլնուր Հուսեյնզադեն զտարյուն թուրք չէ:

Այս հանգամանքները ցանկացած ֆաշիստական երկրում բավարար հիմք են հանդիսանում մարդուն հետապնդելու, բանտարկելու եւ սպանելու համար: Այդպիսի օրինակներն Ադրբեջանում բազմաթիվ են:

Էլնուր Հուսեյնզադեի անհատական օրինակը եւս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի բուն պատկերը, այնտեղ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարումը, #իսլամականարժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, պետության #ահաբեկչական էությունը»:

Հիշեցնենք, որ Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն մեղադրվում էր այն բանում, որ նա հանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող, 2017թ. փետրվարի 01-ին, ժամը 15.00-ի սահմաններում, առանց պատշաճ թույլտվության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ ապօրինի հատել էր Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից պահպանվող պետական սահմանը, մտել մարտական դիրքի խրամուղի, որից հետո ձերբակալվել էր պետական սահմանի հսկողությունն իրականացնող ստորաբաժանման ծառայողների կողմից:

Կարդացեք նաև՝ Արցախում պատիժը կրելուց հետո ադրբեջանցի սահմանախախտն ազատ է արձակվել

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին