Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գործունեությանը.
«Ես պարոն Տոնոյանին պետք է հարցնեմ՝ երբ որ դուք 2016-ի ապրիլի 12-ին «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի դիտարկմանը, որ հակառակորդն օգտագործել է ԱԹՍ, պատասխանում եք, թե ԱԹՍ-ը թանկ է, մենք «գրանատամյոտ»-ով կխփենք, դա նշանակում է, որ այն ժամանակվա փոխնախարարն ընդհանրապես չի տիրապետել օդից եկող վտանգներին»,- հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում


