▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Տոնոյանը՝ իր հնարավոր հրաժարականի և Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մասին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ԱԺում, լրագրողների հետ զրույցում, հերքեց իր հրաժարականի մասին լուրերը։

«Չկա այդպիսի բան»,– ասաց Տոնոյանն` ի պատասխան լրագրողների հարցերի։

Հարցին՝ տարաձայնութուններ ունի՞ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Դավիթ Տոնոյանը պատասխանեց.

«Չեն կարող տարաձայնություններ լինել։ Որպես կառավարության անդամ՝ շատ սինխրոնիզացված աշխատանք է ծավալվում»:

 ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականն ու նրա վերջինի հայտարարությունը սպայի պատվի մասին Տոնոյանը հրաժարվեց մեկնաբանել` ասելով. «Առանց որևիցե պատճառի չի լինում հրաժարական»։

/filemanager/uploads/Davit_Tonoyan_2.jpg

Իսկ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հնարավոր հրաժարականի մասին
Դավիթ Տոնոյանը տեղյակ չէ:

«Ես հերքում եմ այդ թեմայի հետ կապված որևէ քննարկում Ազգային անվտանգության խորհրդում», - լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ուժային մարմինների ղեկավարների հրաժարականները ազգային անվտանգության տեսանկյունից վտանգ չեն ներկայացնում, ի պատասխան Տոնոյանն ասաց. «Չեմ կարծում, համակարգ է գործում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին