▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի գրավի դիմաց

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի կալանքից։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Ալբերտ Բենգլյանը:

«Դատարանը նախկին նախարարի խափանման միջոցը փոխել է 15 մլն դրամ գրավի դիմաց»,- մանրամասնեց փաստաբանը:

Այս պահին Տոնոյանը դեռևս գտնվում է Հակակոռուպցիոն դատարանում, դեռ չի տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ, նա ազատ կարձակվի, երբ գրավը կվճարվի:

Դեռևս հայտնի չէ, այսօր, թե վաղը ազատության մեջ կգտնվի Դավիթ Տոնոյանը

Հիշեցնենք` 2021 թվականի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

Մերի Մանուկյան

Այս առիթով՝ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ախպերս 2 տարի 11 ամիս կալանավորվելուց հետո, միևնույն է, ուժեղ, տոկուն, հանդուգն է:
Մնացածի մասին ապագայում ըստ իրադարձությունների արդյունքների՝ սկզբից մինչև վերջ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին