▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավութօղլուն անդրադարձել է ԱՍԱԼԱ-ի գործողություններին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն թուրք դիվանագետների հետ հանդիպման ժամանակ խոսել է «Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի» (ASALA, ԱՍԱԼԱ) իրականացրած գործողություններից: Այս մասին գրում է «թուրքագիտական պորտալ»-ը:

Թուրք նախարարը, ով նախկինում ևս անդրադարձել է ԱՍԱԼԱ-ին, հայկական կազմակերպությունը բնութագրելով որպես «ահաբեկչական», այս անգամ ևս փորձել է բացասական կողով ներկայացնել այն:

Նա նշել է, որ «ԱՍԱԼԱ-ի գործողություններից մեծ թվով թուրք դիվանագետներ են սպանվել, սակայն դա չի խանգարի, որպեսզի աշխարհի տարբեր մասերում Թուրքիան ծածանի իր դրոշն ու դիվանագիտական աշխատանքներ իրականացնի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին