Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Տեսանյութը՝ Ֆեյսբուքում
Համացանցում նաև հումորային արձագանք է գտել ՔՊ-ական պատգամավոր Էմմա Մալյանի՝ ամուսնուն՝ հասարակական հիմունքներով օգնական նշանակելու մասին պարզաբանումը:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ն այսօր գրել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն աշխատանք չունեցող ամուսնուն իրեն օգնական է նշանակել:
Լրագրողների հետ զրույցում Պալյանն ասել է, որ զարմացած է. «Իմ ամուսինն ԱԺ-ում գրանցված է որպես հասարակական հիմունքներով օգնական՝ իմ օգնական, ու որևէ դրամ չի վարձատրվում, դա անգամ աշխատանքային ստաժ չի համարվում: Իմ ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է գրանցված միայն այն պատճառով, որ ես, լինելով Շիրակի մարզից ընտրված պատգամավոր, հաճախ եմ լինում էնտեղ ու երբ տեղափոխվում եմ Երևան, նա է ինձ բերում ԱԺ: Որպեսզի դրսում չսպասի, դա իրեն հնարավորություն է տալիս մուտք գործել շենք ու իմ աշխատասենյակում սպասել, մինչև աշխատանքս ավարտեմ»,- նշել է Պալյանը:
Ներկայացնում ենք քպ-ականի պարզաբանման հումորային արձագանքներից մի քանիսը․
|
Դե դուրսը ցուրտ ա... ու խաբուսիկ,-գրել է փաստաբան Եվրանդ Վարոսյանը։
Հա բա ցրտերն էլ ընգնումա ,հո մարդուն քուչից չի գտել , թողի դրսում ` ցուրտը տանի,-գրել է Արամ Մանուկյանն ու հավելել՝ Հասարակական հիմունքներով ամուսին․․․
ԱԺ-ում ով կա՝ ծանոթ պատգամավոր, հենց հիմա անձրևի տակ կանգնած եմ,-գրել է Նիկողոս Ավետիք Հովհաննիսյանը։
|