Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀ դե ֆակտո վարչապետի երեկվա ասուլիսի բոլոր թեզերը վերահաստատեցին նաև այն պարզ իրողությունը, որը կապված է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ։ Հիմա հասկանալի է դառնում, թե ինչու է Թուրքիան ևս նշում, որ բանակցություններն առանց նախապայմանների են։ Դրանք առանց նախապայմանների են, որովհետև ՀՀ դե ֆակտո վարչապետն ու իր խմբավորումը ըստ էության համաձայնել են կատարել Թուրքիայի բոլոր նախապայմանները։
Առաջիկա ամիսների գլխավոր բառը, որը պետք է բոլորն իմանան, կոլլաբորացիոնիզմն է։ Դա պատերազմի ընթացքում տվյալ երկրի քաղաքացիություն ունեցող անձի համագործակցությունն է թշնամու հետ ընդդեմ իր երկրի»: