«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է երեկ՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպին, երբ անմար կրակի մոտ տեսնելով Աննա Հակոբյանին, ԱԺԲ-ականները բացականչել էին «Նիկոլ, թուրք», «Նիկոլ, հողատու», «Նիկոլ, ցեղասպան»:
«Չեք հասկանո՞ւմ, որ հեղինակություն չունեք: Երեխեն ահաբեկված նայում ա մորը, էն էլ ասում ա՝ հանգիստ եղի... Էդ երեխեդ պիտի հասկանա, որ իրա պապան բ**ի տղա ա: Ընդամենը գոռում էին «Նիկոլ, դավաճան»: Դու հլը պատկերացրա, որ պապան աթոռին չլինի, ինչ կանեն ձեր հետ: Երեկ ուղղակի աղմկում էին, բա որ սկսեին հայհոյել, ձվով խփել: Բա որ ասում եմ՝ ձեր ծնողները բ**ի տղա են, չեք հավատում: Նույնն ուզում եմ ասել Ալեն Սիմոնյանի, Անդրանիկ Քոչարյանի, Սուրեն Պապիկյանի ընտանիքներին ու մյուս ՔՊ-ականներին, դա վերաբերվելու ա ձեր բոլորի երեխաներին»,- ասել է Ղուկասյանը:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել: