▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դե թող ՊՆ ղեկավար կազմն էլ շաբաթը մեկ լողանա․․․ Հայկ Սարգսյան

Դե թող ՊՆ ղեկավար կազմն էլ շաբաթը մեկ լողանա․․․ Հայկ Սարգսյան

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը մեղադրում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին սեփական ամբիցիաներից ելնելով՝ պետության համար կարևոր օրենսդրական նախագիծը տապալելու համար 

Մեր ժողովուրդը պետք է իմանա՝ մեր հավանական թշնամիները կամ հակառակորդ համարվող պետություններն ինչքան գումար պետք է ծախսեին, որ մեր բանակի թիվը 30 տոկոսով պակասեր, դուք դա արել եք անվճար։ Մինչև վերջ էլ պնդելու եմ՝ թշնամին պետք է միլիարդներ ծախսեր, որ մեր զորքը 30 տոկոսով պակասեր, դուք դա անվճար եք արել։

Սարգսյանը պնդում է, որ այս ամենին ֆոնին 44 տոկոսով բարձրացել է քաղաքացիությունից հրաժարվողների թիվը․ եթե նախկինում տարեկան 2000 էր, ապա հիմա արդեն մոտ 3000 է դարձել։ 

«Ստացվում է՝ անձնական ամբիցիայով, սիմպատիայով կամ քինախնդրության պատճառով կորցրեցինք կարևոր նախագիծ։ Ես հիմա որ հնարավորություն ունենամ, կարող է՝ լացեմ էլ։ Բա չե՞ս ասում, որ տալիս ես, քո բանակի աչքն ես հանում, քո զորակոչը կրիտիկական վատ վիճակում է, զորքի թիվը 14 տարում 44 հազարից իջել է 14 հազար։ Ասում եմ՝ եկեք միջոց ձեռնարկենք»,- ասաց Սարգսյանը։

Հանձնաժողովը քննարկում էր  Սարգսյանի ներկայացրած՝ «Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կամ այսպես կոչված, «Փողով բանակից ազատվելու» նախագիծը, և այն հերթական անգամ դրական եզրակացություն չստացավ։ 

***

«Հանձնաժողովը տապալեց օրենքի նախագիծը։ Ստացվում է՝ անձնական ամբիցիայի պատճառով կորցրեցինք կարևորագույն նախագիծ»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում իր հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի չընդունմանը։ «Վարչապետը և կառավարությունը նախագծին կողմ են եղել, նախագիծը, որը դրական եզրակացությամբ եկել է ԱԺ, Քոչարյան Անդրանիկն ինձ ասել է՝ «խոսել եմ կառավարությունում, բոլորը կողմ են, ես գնում եմ Ամերիկա, գամ, անցկացնենք նախագիծը, առանց ինձ նիստ չանեք, պետք լինի՝ 24-ժամյա ռեժիմով նախագիծդ կանցկացնենք, կողմ են բոլորը»։ Ես ասել եմ՝ մինչև գաս, այս օրենքը 6 ամսով հետաձգվելու է, որովհետև մենք մինչև նստաշրջանի ավարտը ժամանակ չունենք...Գնում է Ամերիկա, մենք նիստ ենք դնում, նիստը չի կայանում։ Երբ վերադառնում է, ասում է՝ սա ի՞նչ նախագիծ է, առաջին անգամ եմ սենց բան տեսնում, ո՞նց կարա մարդ փող տա՝ կարճ ծառայի, ես դեմ եմ, տենց եմ քվեարկելու։ Ու դրա արդյունքում նախագիծը տապալվեց»,- մանրամասնել է Հայկ Սարգսյանը։

Ըստ պատգամավորի՝ վարչապետը կողմ է եղել իր նախագծին: Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք կարող ենք համարել, որ Անդրանիկ Քոչարյանը դեմ է դուրս եկել նաև Նիկոլ Փաշինյանին՝ նախագծին դեմ քվեարկությամբ, Հայկ Սարգսյանը պատասխանել է․ «Կարող եք նաև այդպես եզրահանգել»։

***

«Ես վարչապետին ներկայացրել եմ մտահոգիչ կետերը, որից հետո վարչապետի հանձնարարականով փոփոխություններ են եղել։ Նախորդիվ ֆրակցիայում ինձ ասում էին՝ դու վարչապետով մեզ սպառնում ես, գալիս, ասում ես՝ վարչապետը կողմ է նախագծին, կողմ քվեարկեք, վրեքս վարչապետ ես բերո՞ւմ։ Ասում էի՝ ես վարչապետի հետ քննարկել եմ։ Հիմա էլ ուզում եմ ասել՝ շնորհակալ եմ վարչապետին իմ բոլոր խնդրանքները կատարելու համար, երբ ցանկացել եմ հանդիպում՝ վարչապետն ինձ ընդունել է, ցանկացել եմ ընդլայնված հանդիպում, ասել է՝ ում հետ ես ուզում, հանդիպումը հրավիրել է»,- ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին իր հեղինակած նախագծին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկ Սարգսյանը բարձրաձայնել է ժամկետային զինծառայողների թվի նվազման խնդիրը՝ ներկայացնելով դրա հաղթահարմանն ուղղված չորս հիմնական առաջարկ: «Զինվորների թվաքանակն ավելացնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ համակցված քայլերը․ Առաջին՝ բարձրացնել ծառայության սահմանային տարիքը։ Երկրորդ՝ քրեականացնել ծառայությունից խուսափելու նպատակով բժշկական փորձաքննությունից հրաժարվելը։ Երրորդ՝ ծառայությունից խուսափած անձանց համար սահմանել կարճաժամկետ ծառայության հնարավորություն՝ բարձր վճարի դիմաց, ինչպես արդեն կիրառվում է 27 տարին լրացածների դեպքում։ Չորրորդ՝ քաղաքացիությունից հրաժարվելու համար սահմանել ավելի բարձր վճար»,- ասել էր նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին