▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ կհայտարարվի․ Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ կհայտարարվի․ Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսել է ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ, որը վերնագրել էր՝ Զրույց ժողովրդի հետ։

Նշենք, որ Արցախում ևս եռօրյա սուգ կհայտարարվի։

Այս մասին գրառում է կատարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը․

«Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով, որ դեկտեմբերի 19-ին լրանում է 44-օրյա պատերազմի զինադադարի 40-րդ օրը՝ ՀՀ վարչապետի հետ պայմանավորվել ենք Արցախի և Հայաստանի Հանրապետություններում այդ օրվանից հայտարարել եռօրյա սուգ՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը:

Նրանց անունները հավետ մնալու են մեր սրտերում և հայոց պատմության էջերում՝ պարտավորեցնելով մեզ հետագա երթում շարունակել նրանց հայրենանվեր գործը: Ուստի, այն լինելու է ցավի, հպարտության ու պարտավորության սուգ հայ ազգի համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին