▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեկտեմբերի 2-ը՝ սև ժապավեններով

«Դեկտեմբերի 2-ը՝ սեւ ժապավեններով» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

Հայրենակիցներ

1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Առաջին Հանրապետությունը ստորագրեց Ալեքսանդրապոլի ստրկական պայմանագիրը քեմալիստական Թուրքիայի հետ: Ինքնիշխանության դեմ դավադրությունը Հայաստանը դարձրեց խամաճիկ պետություն: Պատմական դասերի անտեսումը վտանգում է մեզանից յուրաքանչյուրի կյանքը, ազատությունը, արժանապատվությունն ու սեփականությունը:

«Դեկտեմբերի 2-ը՝ սեւ ժապավեններով» նախաձեռնությունը կոչ է անում, այդ օրը դրսեւորել քաղաքացիական համերաշխություն: Խորհրդանշենք դեկտեմբերի 2-ը պատուհաններից կախված սեւ դրոշներով կամ շորերով, մեքենաներին ու հագուստին ամրացված սեւ ժապավեններով եւ ցանկացած այլ հասանելի սև գույնի խորհրդանիշներով:

 Ցուցաբերենք միասնական կամք ընդդեմ ազգային ինքնիշխանությունը վատնող ուժերի:

 «Դեկտեմբերի 2-ը՝ սեւ ժապավեններով» քաղաքացիական նախաձեռնություն 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին