▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեկտեմբերի 9-ի գիշերը Փաշինյանին անակնկալ է սպասում. Արմեն Աշոտյան

 

 

 

Քարոզարշավի մեկնարկին Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ի անունից հաջողություն մաղթեց բոլոր ուժերին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մենք տրոհված հասարակությամբ ենք գնում, հուսանք, որ ընտրություններից հետո համախմբված հասարակություն կունենաք։ Կարծում ենք որ քաղաքական հաջողության թիվ մեկ գրավականը պետք է լինի քաղաքական միտքը, եւ մեր կարգախոսն է՝ Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին: Դեռեւս պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ սկսել են գուժել, որ հանրապետականները ստանալու են զրո ձայն։ Ակնհայտ է, որ մենք չենք ստանալու զրո ձայն, մենք ստանալու ենք տասնյակ հազարավոր ձայներ։ Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է մեծ անակնկալ»,- եզրակացնում է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հավելելով՝

«Փողը մեր քաղաքական առավելությունը չէ, մեր քաղաքական կռվանը չէ»,- ասաց Աշոտյանը։ Քանի որ իրավիճակը Հայաստանում դասական չէ, քարոզարշավը չի կարող դասական լինել։ Մենք օգտվելու ենք քարոզչության բոլոր հնարավորություններից, երբ մենք էինք իշխանություն, այդ բոլոր մեծ միտինգները մենք էինք անում, իսկ իրենք ընկել էին դռնեդուռ, հիմա իրենք են խոշոր միտինգներն անում, մենք ենք ընկել դռնեդուռ։ Մենք մարդկանց կողքին պետք է լինենք»։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արփինե Հովհաննիսյանը  հավելեց, որ վերջին վեց յոթ ամիսներին տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի փառահեղ քննադատությունը. «Եթե լավ բան է արել ՀՀԿ-ն՝ դրա մասին չի խոսվում, իսկ եթե թերություն է, ապա փառահեղ քննադատություն: Ապագայի մասին շենշող խոստումներ։ Որոնց մի մասը չի կատարվել։ Խոստումներ կան, որ բացառապես բարի կամքի դրսեւորում են։

 

 

 

 

 

 

 

 

 

Մենք ակնկալում ենք վստահության քվեն ժողովրդի կողմից մի պատճառով՝ մենք պատասխանատու ենք մեզ զգում, երբ դու դիտորդի կարգավիճակում ես, դու կրկին պատասխանատու ես, մենք չենք ուզում լինել դիտորդի կարգավիճակում։ Չենք ցանկանում։ Ուզում ենք բարձրաձայնել այն խնդիրները, որ մենք տեսնում ենք եւ մեր արածի եւ մեր չարածի մասին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին