▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեմ եմ քվեարկելու արտագնա աշխատանքից ստացած եկամուտների հարկմանը

ՀՀ կառավարությունը՝ մասնավորապես ՊԵԿ-ը, պատրաստվում է օրենսդրական նոր նախաձեռնությամբ հանդես գալ, ըստ որի 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիրը, ինչից հետո եկամտի 23 տոկոսը պետք է ուղղվի պետական բյուջե: Ստացվում է այնպես, որ արտագնա աշխատանքի մեկնած անձանց կողմից ՀՀ փոխանցում կատարելու դեպքում ամբողջ գումարի 23 տոկոսը պետք է գանձվի:

 

 

Տվյալ թեմայի շուրջ  Asekose.am-ը զրուցել է ՀՀ Արագածոտնի մարզի ՀՀԿ ռեյտինգային ընթացակարգով առաջադրված թեկնածու Գեղամ Պետրոսյանի հետ: Վերջինիս խոսքով՝ ընտրվելու պարագայում դեմ է  քվեարկելու արտագնա աշխատանքից ստացած եկամուտների հարկման օրենսդրական նախագծերին. «Պետական բյուջեն լցնելու նպատակով ինչ քայլի ասես որ չեն գնում, մինչդեռ պետությունն ինքը պետք է հոգա եւ լուծի այն խնդիրները, որոնք ծառացած են պետության ու քաղաքացիների առաջ»,-նշել է Գեղամ Պետրոսյանը:

Վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Քաղաքականություն ավելին