▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեպի զարգացում` ուժեղ ընդիմությամբ և ուժեղ իշխանությամբ

Ֆեյսբուքյան հարգելի ընկերներ՝ տարբեր ճամբարների, հայացքների և նախասիրությունների: Ես էլ ամբողջ օրվա ընթացքում հետևում, ակտիվ քննարկում և մեկնաբանում էի ընտրական գործընթացը և հիմա ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել մի քանի դիտարկումներով, որոնք կանվանեմ ԱԿՆՀԱՅՏՆԵՐ:

ԱԿՆՀԱՅՏ 1.

ՀՀ Նախագահ, Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հաղթել է ընտրություններում, հաղթել է առաջին հերթին իր անձնական հատկանիշների, անցած ճանապարհի, ժողովրդավարական, նախաձեռնող, աշխարհի զարգացման տեմպը գնահատելու ունակության հիման վրա ունեցած վստահության հաշվին, և ինչու ոչ անցած 5 տարիների ընթացում մեր երկիրը զարգացման նոր ուղու բերելու հաշվին:

ԱԿՆՀԱՅՏ 2.

Արդեն տեսանելի է, որ Նախագահը դրսևորեց եզակի քաղաքական կամք, և սա շատ կարևոր է, քանի որ ավելի լավ պայմաններում գտնվող և վստահության ավելի մեծ ռեսուրս ունեցող նախորդ 2 Նախագահները դա չարեցին: Արևմտյան արժեքներին համապատասխան ընտրություններ անցկացրեց՝ վկա նախընտրական քարոզչության ողջ ընթացքը:

ԱԿՆՀԱՅՏ 3.

Ցավալիորեն Նախագահին չհաջողվեց ժամանակին ազատվել, և արդյունքում դրանք վերապահվեց որոշակի քաղաքական հենարանի և շտաբերում տարբեր մակարդակի գործառույթներ, և դրա արդյունքն այսօրվա որոշ տեղամասերում և համայնքներում արձանագրված անսպասելի ցածր ցուցանիշներն էին՝ առկա էր անոխրոնիզմ կազմակերպած ընտրությունների որակի, Նախագահի իմիջի և նախընտրական մեսսիջների, ու այն տարիներով զզվեցրած դեմքերի, որոնք ընտրություն կեղծելով և ծառայելով ցանկացած իշխանությանը հարստացել են ժողովրդի հաշվին:

ԱԿՆՀԱՅՏ 4.

Մենք ունենք զգալի վստահության քվե ստացած, ինչ որ առումով անսպասելի, սակայն դրական ընկալվող և օրինակելի, մաքուր մնացած՝ դա շատ կարևոր է արդարության վերականգնման համար, արդեն ուժեղ ՔԱՂԱՔԱԿԱՆ-ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԸՆԴԻՄՈՒԹՅԱՆ՝ հանձինս Ռաֆֆի Հովհաննիսյանի, և սա նոր որակի ընդիմություն է, սա ոչ ռեվանշիստական, ոչ փողի պարկի վրա կառուցված բիզնես ծրագիր:

ԱԿՆՀԱՅՏ 5.

Կատարված քաղաքական մեծ թռիչքը երկրին ու ժողովրդին տանելու են իսկապես դեպի զարգացում, իսկապես առավել քան մեծ են դրա նախադրյալները, ու հիմնական երաշխիքը ուժեղ ընդիմության և ուժեղ իշխանության գոյությունն է: Ինչպես 1996թ-ին Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում,այնպես էլ հիմա հայտնի պատասխանատուներ ու ֆեոդալներ չփորձեն մեկ գիշերվա մեջ արջի ծառայություն մատուցեն Նախագահին, քանի որ հենց որակյալ ընտրություններ անցկացնելու կամքն է, որ շրջել է 20 տարվա պատմության էջը, իսկ այդ ԿՐԻՄԻՆԱԼ ՖԵՈԴԱԼՆԵՐԸ արդեն թերթվող էջի մյուս կողմում են մնում!!! ԿԱՄՔ և ԿՈՐՈՎ ՁԵԶ ՊԱՐՈՆ ՆԱԽԱԳԱՀ!!!

 

Կարեն Մաթևոսյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին