Հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացման հետ կապված լուրերին:
«Դեռ կա՞ մարդ, որ պնդում է՝ երբեք այսքան ազատ չենք եղել: 37 թիվնա»:
Հիշեցնենք, որ համացանցում լուրեր էին տարածվել այն մասին, որ «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացման վերաբերյալ Կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանին է զանգահարել ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պահանջել հանել ներկայացումը՝ սպառնալով, որ քանի որ թատրոնը պետական է, կարող է ֆինանսավորումը կտրել: Փոխնախարարը պնդել է, թե ներկայացման մեջ վիրավորական հատվածներ կան Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հասցեին:
Կարդացեք նաև՝ Թոխատյանի ներկայացման մեջ Փաշինյանն իրեն է տեսել ու բարկացել