▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դեռ կասկածո՞ւմ եք, որ սրանք հայի ամենաոխերիմ թշնամին են»․ Լուսինե Հարոյան

Հասարակական գործիչ Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դե ինչ: Նիկոլճիվաղապետությունը իր այլանդակապիղծ կամակատարների ջանքերով մեծ թափով առաջ է գնում՝ Հայաստանը կործանելու իրենց ադրբեջանցի տերերի պլանները ոչ միայն կատարելով, այլև գերակատարելով:
Սա նշանակում է, որ մեր պատմության ուսուցումը դպրոցում այլևս սահմանափակվելու է միայն այս փոքր հողակտորի վրա տեղի ունեցած իրադարձությունների նկարագրությամբ և իրենց հաճո մեկնաբանությամբ՝ այսինքն այն, ինչ հիմա ադրբեջանում են սովորեցնում դպրոցում, որ հայերը եկվոր են, չունեն ոչ հայրենիք, ոչ մշակույթ, պարզապես եկել են ապրել են այստեղ՝ գիրը գողանալով փյուռիգացիներից, խաչքարը՝ ալբանացիներից, այս ամենը այսուհետ սովորեցնելու են ՀՀ դպրոցներում:
Եվ պատկերացրեք, թե ինչ սերունդ է մեծանալու:
Ես շատ հանդուրժող մարդ եմ, հավատացեք, բայց ես պատրաստ եմ անգամ աջ ձեռքս տալ, որ ժաննա անդրեասյանանման տիեզերական վիժվածքները պատժվեն:
Ինձ հետաքրքիր է նաև, մենք պիտի թույլ տանք, որ սրա նման տականքները քայլե՞ն փողոցով:
Ինձ հետաքրքիր է նաև, դեռ կա՞ որևէ ադեկվատ մարդ, որ կասկածում է, որ սրանք հայի ամենաոխերիմ թշնամին են:
Սրանք անգամ բառ առ բառ կրկնում են այն, ինչ ասում են ադրբեջանցիները:
Ազգային-ազատագրական կենաց-մահու պայքարը այլընտրանք չունի։
Մենք պիտի ամեն ինչ դնենք զոհասեղանին»։

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին