▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ադրբեջանցու մոտ հայի պատիվը պահած Արման Առաքելյանը ՌԴ-ից պետք է օր առաջ արտահանձվի Հայաստանին

ՀՀ իշխանություններն իրենց հայտարարություններով գայթակղում են Ադրբեջանին՝ վերսկսելու լայնածավալ. . .

Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոց եւ Էրեբունու թաղապետարանը․ ԱԱՏՄ

Ապրիլյան պատերազմն ինչպե՞ս ազդեց ԼՂ հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների վրա

3 ինքնաթիռ օգնություն ենք տանելու Լիբանանի ժողովրդին. Զարեհ Սինանյան

Եթե կա մեկը, որ պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից, դա Դուք եք պրն. Թորոսյան. Թեհմինա Վարդանյան

Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը պսակադրվել են

Ես անկեղծորեն ափսոսում եմ, որ... Սերժ Սարգսյան

Երբեք կյանքեր փրկելն այսքան հեշտ չի եղել. Աննա Հակոբյան

Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ռոբերտ Նազարյանի նախկին տեղակալն ու հանձնաժողովի անդամները ձերբակաված են. նոր մանրամասներ

«Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքել չէ. Արթուր Վանեցյան

Չփաթեթավորել. «Զվարթնոց»-ում այսուհետ կախտահանվեն ուղևորների ուղեբեռները և ձեռքի իրերը

Հայտնվել են անելանելի իրավիճակում. Մարուքյանը կրկին դիմում է Փաշինյանին

Առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյանը՝ 800 հեկտար կորցնելու մասին

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը Թորոսյանի հետ հանդիպումից հետո ազատման դիմում է գրել

Ինչպես են «Ալրաղացի Լյովիկին» տեղափոխում Հայաստան

Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը

Թաքցնելու ոչինչ չունեմ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին

Երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում էլ ավելի վատթարանար իրավիճակը.. . .

Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Գանձակ համայնքի 2կմ ճանապարհը. նախարարը տեսանյութ. . .

Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից. . .

Ջերմուկի համայնքապետը իրականացրել և իրականացնում է ապօրինություն. «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը

Առաջին թռիչքով 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկվի Լիբանան. Նիկոլ Փաշինյան

Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին, ինչպես խոստացել էր

Մահացել է ևս 5 անձ, վարակվածների թիվն աճել է 166-ով` հասնելով 39985-ի

Բարձրաստիճան պաշտոնատար անձիք չպետք է ստանան պարգևավճար. Էդմոն Մարուքյան

Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածից

Հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածության ժամանակ պաշտոնյաների «սահմանային սելֆիներն» արգելվել են

Ռուսաստանաբնակ գործարար Սարիբեկ Գևորգյանն՝ աղմկահարույց տեսանյութի մասին

ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով նյութեր գտնել Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրելու համար

Լաս Վեգասի «Փառքի ծառուղում» կտեղադրվի Արման Հովհաննիսյանի անվանական աստղը

Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով․ Լևոն Արոնյան

Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան

Վագոն-տնակները գտնվում են «Լիդիան Արմենիայի» օրինական տարածքում. Արձագանք Ջերմուկի քաղաքապետին

Մտքերով ու աղոթքներով Բեյրութի հետ ենք․ քաղաքապետարանը լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով

ԱԺ շենքի պատերին փողփողում է Լիբանանի դրոշը՝ ի նշան զորակցության

Իրականում իմ միջամտությամբ կանխվել է հանցագործություն. Վահե Էնֆիաջյանի պարզաբանումը

Յուրաքանչյուր դրամաշնորհը 10 հազար եվրո է

Ի՞նչ վիճակ է Ամուլսարում․ Ցուցարարները բանակցում են Վայոց ձորի ոստիկանապետի հետ

Տեր-Պետրոսյանի գնահատականն իրականության հետ աղերս չունի. Էդուարդ Շարմազանով

Կրկին պատրաստվում եմ հանդես գալ զինվորական կերպարով. Աննա Հակոբյան

Ոստիկանությունը հեծանիվներով հանդերձ բերման է ենթարկել երթի մասնակիցներին

Սոֆի Մխեյանի և Նազենի Հովհաննիսյանի սրտերն այլևս ազատ չե՞ն

«Էդ ի՞նչ գործով էիր զբաղված, որ էդքան փող քեզ տըվըցվում էր». Թամար Հովհաննիսյան

Մարդիկ անելանելի վիճակից դիմում են ծայրահեղ և դատապարտելի մեթոդների․ Էդմոն Մարուքյան

Ծնվել է Տիգրան Մնացականյանի եւ Մարիամ Հովհաննիսյանի առաջնեկը

ԱՆ խոսնակը՝ Արսեն Թորոսյանի նկատմամբ շահերի բախման հիմքով վարույթի մասին

Արսեն Թորոսյանի նկատմամբ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել

Սերժ Սարգսյանի չներկայանալը դատարանն անհարգելի համարեց. նիստը հետաձգվեց

Դեռ լավ ա, որ կորած տատիկի հարազատներին չեն ասել, լավ, դե, եկեք ձեզ էլ ուրիշ դիակ տանք․ Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Է՞ս չեք

Ուրեմն, իմ ահազանգին, որ կորոնավիուսից մահացած գյումրեցի տատիկի դին կորել է և 2 օր է հարազատները չգիտեն, որտե՞ղ փնտրեն իրենց հարազատի դին, առողջապահության նախարարությունից մոտավորապես էսպիսի մի բան են պատասխանում` «դե հա, հասկացանք էլի, կորել-կորել ա, մենք ձեզանից շուտ դա գիտենք, պետք լինի` մի հատ ԴՆԹ-ի անալիզ կանենք, էնպես որ` անհարկի մի շահարկեք»։ Մոտավորապես էսպիսի մի պատասխան:

Բնականաբար, պարզվեց, որ դին իսկապես չկա և հայերեն լավ չկարդացող սանիտարը տատիկի դին տվել է բոլորովին այլ անձանց, ովքեր եկել էին անատոմիկ իրենց հանգուցյալի հետևից, հեռվից նայել են դին ու ասել են` հա, ոնց որ մերն ա: Վերցրել, տարել ու հուղարկավորել են ուրիշի հարազատին:

Դեռ լավ ա, որ կորած տատիկի հարազատներին չեն ասել, լավ, դե, եկեք ձեզ էլ ուրիշ դիակ տանք, գնացեք ջոկեք, մի բան էլ դուք վերցրեք, տարեք:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, էս բացարձակ անպատասխանատվությունն ու ցինիզմը, էս անսխալականության հիվանդագին բարդույթը, արդեն իսկապես վախենալու է: Ես սպասում էի, որ նախարարությունը կամ պարետատունը ադեկվատ կարձագանքի իմ ահազանգին, կասեն շնորհակալ ենք, որ ահազանգում եք, այո, ցավալի բան է տեղի ունեցել ու վստահ եղեք, որ մեղավորները կպատժվեն, մի հատ էլ զանգեին ու ներողություն խնդրեին տատիկի հարազատներից: Բայց չէ, սրանք ո՞նց կարող են էդքան արժանապատվություն և ուժ ունենան` իրենց սխալը ընդունելու համար: Սրանք հազիվ հարձակվեն սեփական հանգուցյալին կորցրածների վրա, թե էս ի՞նչ անկապ «շուխուր» եք դրել, դիակ ա, կորել ա էլի՞, էս հեղափոխության դեմ եք հա՞ դուրս եկել, էս կարողա՞ հակահեղափոխական եք:

Դուք հիվանդ եք, պարոնայք իշխանավորներ, լուրջ հիվանդ և ձեր հիվանդությունը անբարտավանությունը, զզվելի պոպուլիզմը, նողկալի դեմագոգիան ու ժողովրդի վրա թքած ունենալն է:

Ու ձեր բուծած մի քանի զորացրված ֆեյքերով և դրանց հավասարեցված գլենդելակրասնոդարյան հայերով եթե կարծում եք, որ կարողանալու եք բոլորին ու ամենուր լռեցնել, ասեմ, որ ձեր հաշվարկներում ահավոր սխալվել եք: Եթե կարծում եք, որ քրեական գործեր շարելով՝ լռեցնելո՞ւ եք, չեք պատկերացնում ինչ մասշտաբի եք սխալվել:

Լոսի հարգելի մորքուրներ ու Ուստ-Կամենագորսկի հորքուրներ, որ երեկվանից նորից ֆեյսբուքի մայրուղի եք դուրս եկել, անգամ մարդու մահն ու վիշտն եք փորձում հարմարեցնել ձեր պաշտած իշխանության կոմֆորտ զոնաներին, էս ինչ զվարճալի անսամբլ եք դուք։

Ի տարբերություն ձեզ, ինձ ու իմ նման հազարավորների համար ընտանիքը սրբություն է, իսկ վիշտը` խոնարհումի արժանի։ Ու եթե դուք ձեր այփադների դիմաց թառած, կամ մանիկյուր անելուց կարծում եք, որ եթե դիակ են կորցնում ու մեկի դիակը ձեռի հետ տալիս են ուրիշին, մենք պիտի լռենք, որ հանկարծ հեղափոխական արժեքները չսասանվեն ու հեղափոխության վրայից թավիշը չթափվի, այ էդտեղ էլ դուք եք փիս ձևով սխալվում։

Ի դեպ, երեկ արդեն ահազանգ ստացա, որ տատիկի կորած դիակը էս ընթացքում միակ դեպքը չի եղել: Էս պահին ճշտում եմ մանրամասներն ու հանգամանքները: Եթե հաստատվեցին, սպասեք նոր տեղեկատվության: Դե դուք էլ այփադների դիմաց նստած, «նա ստարտ» սպասեք, որ «հուժկու» հակահարված տաք ինձ ու ձեր մաս-մեդիաներում գրեք`«Տեսեք, թե Պերմի տարածաշրջան Տուպիցա գյուղի մեր հայրենակիցը ինչպիսի ջախջախիչ հարված է հասցրել Նաիրա Զոհրաբյանին»: Ամենաշատը ինձ զվարճացնում են նման վերնագրերով «ջախջախումները»:

Ի դեպ, Տուպիցա գյուղ կա, ինչպես և կա` Խրենովո անվամբ գյուղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին