▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեռ վաղ է խոսել Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման մասին. Զոհրաբ Մնացականյան

«Բանակցային գործընթացն արդեն 25 տարի շարունակվում է, և քննարկումների միակ՝ աշխարհում ընդունելի ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Մենք բանակցություններից չենք խուսափում, դրանք շարունակելու ենք, բայց դեռ վաղ է խոսել Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման մասին»,- այս մասին այսօր «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Այն հարցին՝ ի՞նչ թեմաներ են քննարկվելու ՔՊ գրասենյակումՄնացականյանը պատասխանեց, որ իշխող կուսակցության հետ նման քննարկումները պարբերական բնույթ են կրում, քննարկում են Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը, տարածաշրջանային զարգացումները:

Հարցին, թե ի՛նչ գնահատական կտա Իրան-ԱՄՆ հարաբերություններին, ու որքանով դա կարող է ազդել Հայաստանի վրա, Մնացականյանը պատասխանել է.

«Զարգացումները տարածաշրջանում շատ անհանգստացնող են: Չեն կարող այդ հարաբերությունները չազդել մեզ վրա, քանի որ ամենը տեղի է ունենում մեր անմիջական հարևանությամբ: Մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ, ունենում ենք հեռախոսազրույցներ և հույս ունենք, որ միայն խաղաղ ճանապարհով հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին